Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մնաց Պուտինի արձանը դնեն

Մնաց Պուտինի արձանը դնեն
31.07.2014 | 21:54

Սերբիայի Նովի-Սադ քաղաքում օգոստոսի 4-ին բացվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կրող սրճարանը: Սրճարանի սեփականատեր Ռադիվոյ Միլյանիչը հայտարարել է, որ Նովի-Սադում շատերն են հարգում Պուտինին:
Պաշտոնապես Պուտինի անունը կրող սրճարանը առաջին այցելուներին կսկսի ընդունել արդեն օգոստոսի 4-ից:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ